Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց. «Հիմնադիր խորհրդարան»

Հասարակություն
Arayik-Khandoyan

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես տեղեկացնում է, թե Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց. «Տեղափոխման պահին նա հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև՝ իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Նշենք, որ վերջիններս արդեն տաս օրից ավելի գտնվում են հացադուլի մեջ, և տեղափոխվել են ոչ թե հացադուլավորների համար նախատեսված խցեր, այլ՝ պատժախցեր, որտեղ տիրում են անմարդկային պայմաններ։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը պահանջում են իրենց տեղափոխել Արմավիր ՔԿՀ, սակայն Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը անհիմն պատճառներով ձգձգում է հարցի լուծումը։ Արայիկ Խանդոյանը հացադուլ հայտարարելով պահանջում է շուտափույթ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել Արմավիր ՔԿՀ»: