Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ են մեզ հիմարացնում». Լևոն Թոքմաջյանը՝ վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
29.12-Armine.Still007

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը դժվարանում է հիշել, թե «այս բարեփոխում կոչվածը որտեղից սկսվեց»: Ինքը սեփական ականջներով է լսել, որ գործող նախագահն ասել է՝ ոչ վարչապետ է ուզում լինել, ոչ էլ՝ նախագահ: «Դրանով որոշեցին՝ բա ոնց անեն, որ նա պաշտոնում մնա: Որոշեցին բարեփոխման այս սուտ ծրագիրը մտցնել»,-ասում է նա: «Դերասանություն են անում՝ ով կլինի վարչապետ, այ մարդ, 1 տարի առաջ արդեն որոշված ա: Ինչի են մեզ հիմարացնում: Ես հիշում եմ՝ Արծվիկ Մինասյանը ասում էր՝ դուք բարեփոխմանը կողմ քվեարկեք, վաղը չէ մյուս օրը ձեր կյանքը կփոխվի: Խաբեց, էլի, ոչ վաղը չէ մյուս օրը փոխվեց, ոչ այսօր ա փոխվում»,-դժգոհեց նա: «Ա1+»-ի հարցին՝ ինչպես կգնահատի ժամանակակից մտավորականության դերը հասարակական-քաղաքական կյանքում, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատել, որովհետև վերևից արդեն մեզ գնահատական չեն տալիս: Իսկ ո՞վ ա մտավորականությանը բանի տեղ դնում»: Նա քննադատեց Երևան քաղաքի այժմյան տեսքը, «Հին Երևան» ծրագիրը: «Եկող տարի նշելու ենք մայրաքաղաքի 2800 ամյակը: Իսկ ի՞նչ է մնացել 2800-ամյա քաղաքից»,- հարցնում է նա: Արվեստագետն Արցախում զոհված ազգային 7 հերոսներին նվիրված հուշապատ է ուզում ստեղծել: Գաղափարն արդեն արժանացել է պաշտպանության նախարարի հավանությանը: Պատը լինելու է բազալտ քարից, հերոսները՝ քոչարի պարելիս: Ոչ թե տխուր, այլ ուրախ քանդակ է լինելու այն: Հոլանդիայի հայությունը դիմել է իրեն՝ խնդրելով քանդակել մի շան արձան: Այն նրանց կողմից նվեր է լինելու Երևանին: Արձանի տեղադրման վայրը դեռ որոշված չէ: «Գամփռ» շունը հայկական է և համընկնելու է տարվա խորհրդանիշին: