Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձևը. Զ. Փոստանջյանը նոր կարգախոսներով է հանդես գալիս (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi

«Դժոխքի երաժշտություն Հայաստանում» և «Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձևը» կարգախոսով այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց բոլորին միանալու իր համահայկական ընդվզմանը։ Ամփոփելով տարին՝ նա նշեց, որ համահայկական ընդվզման համար կոչերով շրջել են գրեթե ամբողջ աշխարհի հայ համայնքներում և 2018-ի հունվարի կեսից պատրաստվում են շրջել Հայաստանի բոլոր մարզերում։ Ըստ Փոստանջյանի՝ այն ավտորիտար ռեժիմը, որ առկա է Հայաստանում, բացառում է որևէ քաղաքական փոփոխություն, և այն միայն հնարավոր է ընդվզման ճանապարհով. «Նույն այս սահմանադիր օրենքը, կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը և այլ օրենքներ չեն ստեղծում հավասար պայմաններ մասնակցելու ընտրություններին։ Իսկ ամենակարևոր հավասարությունը իհարկե մեր հայրենակիցների իրավունքն է ընտրելու և ընտրվելու, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և աշխարհի որ ծայրում, այս կառուցվածքի պարագայում ուղղակի բացակայում է։ Այս իրավունքի վերականգնումն ամենակարևոր պայմանն է»։ Ավելին՝ տեսանյութով