Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորի գիշերն անձրև կգա. եղանակային անոմալիաներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
rainy5

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Եղանակային անոմալիաների մասին ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանի ասուլիսը՝ ուղիղ