Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակակից գրականության պակաս չկա, բայց այն ներկայացնելու խնդիր կա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
image-6

Մենք ժամանակակից լավ գրականության պակաս չունենք, բայց այն ներկայացնելու խնդիր ունենք ասում է գրականագետ Հասմիկ Հակոբյանը։ Գրողները պետք է ինքնադրսևորվելու հարթակ ունենան, իսկ ճանաչման գործընթացը պետք է սկսել դպրոցից։ «Պետք է ինչ-որ չափով ժամանակակից գրականությունը ներկայացնել դասագրքերում, ներառել հեղինակներին, որ ուսուցիչները գոնե ծանոթ լինեն և տարածեն»,-նշում է Հասմիկ Հակոբյանը։ Հայաստանյան հասարակությունը ժամանակակից ոչ միայն գրականությանը, այլ առհասարակ ժամանակակից արվեստի այլ ձևերի՝ թե երաժշտության, թե նկարչության և այլնի ընկալման համար շատ բացեր ունի։ Այս դեպքում էլ գրականագետը բացերն ու թերությունները տեսնում է դպրոցներում և համալսարաններում, որտեղ չեն սովորում ժամանակակից արվեստի տեսություն և մարդկանց աչքն, ականջը սովոր չէ փոփոխություններին.«Մենք սովոր ենք դասական արվեստին, որը հարմոնիկ է, որը կանխատեսելի է մեզ համար։ Մենք գիտենք , որ ժամականակից երաժշտությունը կամ նկարչությունը ասենք սկսվում է այս կետով և այսպես ավարտվում է։ Դա դասականն է և ականջը սովոր է։ ժամանակակից արվեստը նման ընթացակարգ չունի, այն կարող է գալ պայթել, հետո համոնիկ լադով շարունակվել, անընդհատ քաոսի մեջ»։ Այս տարվա գրական կարևոր իրադարձությունն ըստ գրականագետ Հասմիկ Հակոբյանի՝ գրքի երևանյան փառատոնն էր, որը իր շուրջ հավաքեց գրողին, հրատարակչին, ընթերցողին։ Տարվա ընթացքում  հրատարկվեցին և թարգմանվեցին նաև  շատ կարևոր գրքեր։ «Առաջին անգամ բնագրից թարգմանված ներկայացվեց Մարկեսի «Նահապետի աշունը», կարևոր էր «Լոլիտայի» հայերեն թարգմանությունը, Հագսլիի վեպը թարգմանվեց: Ժամանակակից հեղինակներից Գուրգեն Գանջյանի «Տո՛ւր ձեռքդ, պստլո» վեպը և այլն»: Հասմիկ Հակոբյանը վստահ է, որ երբ ընթերցող մարդը դառնա կարևոր, նրան նմանվել ցանկացողների և ընթերցել ցանկացողների բանակն էլ կմեծանա։