Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի ֆեդերացիան որոշել է տարվա լավագույններին

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում է անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն բասկետբոլիստին, բասկետբոլիստուհուն և մարզչին: Հարցման արդյունքում լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը: Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:  2-րդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը: Լավագույն մարզիչ ճանաչվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որոնցից 4-ում տոնել է հաղթանակ: 2-րդ տեղում է Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն: Հարցմանը մասնակցել է 26 մարզական լրագրող: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա