Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
em-2

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին որոշումը գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: