Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը երեւի չի հիշում Յուրի Վարդանյանի տարբերակը (տեսանյութ)

Սպորտ
22491660_1767340509952387_6415644443567653252_n

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես արձագանքել է այսօր կայացած Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման արարողությանը: Նա, ինչպես իր թիմակից Արթուր Ալեքսանյանը, նույնպես դժգոհ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացրած քվեարկության արդյունքներից:      «Որպեսզի նման թյուրիմածական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ, որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝ կախված դրա հարկից, մեդալակիրին միավորներ կապահովի, որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»։ օրինակ՝ օլիմպիական ոսկի-20 միավոր արծաթ-15 բրոնզ-10 եվ նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում (ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի...) թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ, որոնց որոշ մասի պռոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պռոֆեսիոնալ լինել, այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝ անկախ այդ մարզիկի տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից... արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ... էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը... մի խոսքով, պատրաստ ենք սպորտ նախ-ին օգնել արժեքավոր խորհուրդներով, ոչ միայն տվյալ խնդրում... հ.գ. պաշտոն ու աշխատավարձ հաստատ չեմ ուզի դրա համար, գոհ եմ», - մեկնաբանել է անվանի մարզիկը:   Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանի առաջարկած տարբերակն արդեն մեկ անգամ կիրառվել է Հայաստանում, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի կողմից, այն էլ 2013 թվականին: Այդ տարի նախարարությունն նման եղանակով որոշել էր իր տասնյակը, այն դեպքում, որ մարզական լրագրողների ֆեդերացիան արդեն անցկացրել էր իր քվեարկությունը:   Սակայն զարմանալին այն է, որ ըմբիշը մեղադրում է մարզական լրագրողներին, չիմանալով, որ նրանց քվեարկության արդյունքներով Արթուր Ալեքսանյանը վաստակել էր բոլորից շատ ձայներ՝ 210: Այսինքն, եթե գործեր նախկին տարիների ձեւաչափը, ապա 2017 թվականի լավագույն մարզիկ կճանաչվեր կրկին իր թիմակիցը: