Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դե յուրե՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, դե ֆակտո՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը մտերիմներ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6-1

Դուք ինքներդ ձեզ պատկերացնո՞ւմ եք ՀՀ նախագահի աթոռին: Ֆեյսբուքյան օգտատերերը այս  եւ այլ հարցեր  են ուղղել  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիներին: Օգտատերերից մեկը հարցրել է, թե  թե ինչո՞ւ հանրապետությունում բոլորը վախենում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, ինչու ոչ մեկը չի քննադատում նրան: Նույն թեմայով նաև այլ օգտատերեր են հարց տվել, նշելով, որ այսօր հայկական ֆուտբոլով ոչ մեկը չի զբաղվում, արդյո՞ք վախն այդքան ուժեղ է: Ինչ վերաբերում է վախին, ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր և Ռուբեն Հայրապետյանի միջև եղած լարված հարաբերությունները, ասելով, որ վախի մասին խոսելը առնվազն տեղին չէ: Իսկ ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա այն ըստ պատգամավորի՝  դանդաղ մահվան ճանապարհին է: Փաշինյանը կարծում է, որ Խնդիրը կապել հավաքականի հետ ճիշտ չէ, քանի որ այն ավելի խորն է և այն տեսնելու համար պետք է նայել ազգային առաջնությունը, որը շատ խղճալի վիճակում է: Հարց է եղել ԲՀԿ-ի մասին: Օգտատիրոջը հետաքրքրել է, թե ԲՀԿ-ին իվեջո ընդդիմադիր կուսակցություն է, թե՞ ոչ: Դե յուրե ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, բայց դեֆակտո կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը շատ մտերիմ, մերձ հարաբերությունների մեջ են, իր խոսքում մասնավորապես նշեց պատգամավորը: