Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Գալուստ Սահակյանը Մերսեդես էլ քարոզի, դրա վաճառքները կընկնեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
asulis-1

Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ. Քաղաքագետ Էդգար Վարդանյանը սա համարում է  ամենահավանական տարբերակը:  «Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները միշտ են ասել, որ նա ընտանիքի հայրն է, որին չեն փոխում եւ նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը անվտանգության պաշտպանն է մեր երկրի եւ այդ խնդիրներով պետք է զբաղվի: Իսկ ո՞վ կարող է այդ հարցերով զբաղվել, եթե ոչ երկրի ղեկավարը»,- ասում է քաղաքագետը:  Հանրապետականների մոտ, ըստ  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, խառնաշփոթ է նաեւ, քանի որ Կարեն Կարապետյանը  բազմիցս է հայտարարել՝ ցանկանում է լինել վարչապետ. «Դա հանրապետական ուղեղներում միանգամից կասկած է առաջանում, որ առանց շեֆի հետ համաձայնեցնելու դժվար նման բան ասեր,  հետո հայտարարում է Գալուստ Սահակյանը, թե Սերժ Սարգսյանն է լինելու, միանգամից այլ մտքեր են առաջանում... Թեպետ կարող եմ ասել, որ Գալուստ Սահակյանի ասածը սեւ PR է, եթե Գալուստ Սահակյանը Մերսեդես էլ քարոզի, նրա վաճառքները կարող են ընկնել»:    Իսկ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն  ավելացնում է՝ Սերժ Սարգսյանը, իր նախագահության տարիներին խնդիր ուներ օլիգարխների հետ խոսել բիզնեսի լեզվով, իսկ Կարեն Կարապետյանը այդ խնդիրը չունի: «Նրանք մշտապես, անթաքույց դժգոհություն ունեին, տնտեսական վիճակից, տնտեսական զարգացումներից»:    Ամփոփելով 2017 թ. ներքաղաքական զարգացումները` այսօր բանախոսներն անդրադարձան նաեւ  ԱԺ խմբակցությունների աշխատանքին:  Քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանը այս խորհրդարանում ավելի շատ քաղաքական էլեմենտներ է տենում, քան նախորդ խորհրդարանում: Ծառուկյան դաշինքին էլ  նա ավելի շատ տնտեսական ընդդիմություն է համարում: «Առինջ մոլ»-ի հետ կապված գործը հասել էր այն բանին, որ ֆրակցիան զբաղված էր հարկայինից  ֆրակցիայի ղեկավարի, կուսակցության ղեկավարի բիզնեսի պաշտպանությունով: Ծառուկյան դաշինքը շատ յուրահատուկ ֆրակցիա է, շատ դեպքերում մեր արտաքին քաղաքական «եւ-եւ»-ը  կարծես թե օգտագործվում է ներքին քաղաքականության մեջ՝ եւ իշխանության, եւ ընդդիմության հետ  են լինում: Նախագահի հետ եւ են, վարչապետի հետ՝ ոչ»,- նշում է Վիգեն Հակոբյանը:  Իսկ Ելքն էլ,  ըստ նրա,  փորձում է ընդդիմության լիդեր ներկայանալ ամբողջ դաշտում: Բայց կարող է լուրջ  խնդիրներ  ունենալ, եթե իրականում չդառնա մեկ կուսակցություն:  «Բավականին տարբեր ծագումնաբանություն ունեցող քաղաքական ուժեր են, տարբեր ճանապարհ են անցել, տարբեր շրջանակների հետ են ասոցացվում եւ կարող են նաեւ խոցելի լինել, եթե  իշխանությանը շատ բան դուր չգա»: Հակոբ Բադալյանն էլ ավելացնում է՝ խորհրդարանում 9 հոգանոց մանդատով գործնականում ոչնչի էլ չեն  հասնի, եթե առաջին հերթին հանրապետականը  եւ «Ծառուկյան դաշինք»-ը որեւէ բան չեն ցանկանում: Նա հիշեցրեց՝ երբ Ելքը դառնում էր խմբակցություն, իր առջեւ խնդիր էր դրել դառնալ մեկ կուսակցություն: Հակոբ Բադալյանի համար կարեւոր է, թե «Ելք»-ը ինչի կհասնի այդ ուղղությամբ, քան այն, թե ինչի կհասնի խորհրդարանում: