Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոմենիկո Սպինելլիին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլիին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել: Պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլին այս կոչմանն  արժանացավ օրգանական քիմիայի և դեղագործության ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների, ինչպես նաև հայ գիտնականների հետ սերտ համագործակցության համար: Դոմենիկո Սպինելլին աշխատում է Բոլոնիայի համալսարանում: Նրա գիտական գործունեությունը վերաբերում է հինգ անդամանի համակցված հետերոցիկլիկ միացությունների (թիոֆեններ, 1,2,4-օսքադիազոլներ, իզոօքսազոլներ, իմիդազոլներ, թիազոլներ) ռեակցիոնունակության և հատկությունների ուսումնասիրությանը: Դոմենիկո Սպինելլին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ համակցված պիրիդինների սինթեզի և հատկությունների ուսումնասիրության բնագավառում: Նա աջակցում է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությանը երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Հայ գիտնականների հետ համատեղ տպագրել է 19 գիտական աշխատանք: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն