Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց խուսափել պարտությունից (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-2612

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում մարտական ոչ-ոքի խաղաց «Բառնլիի» հետ: Առաջին խաղակեսում հյուրերը տուգանային հարվածների իրացումից հետո երկու անգամ գրավեցին դարպասը եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո տանտերերը լիովին տիրեցին նախաձեռնությանը եւ էլ ավելի ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասի վրա: Արդյունքում, փոխարինման մտած Ջեսի Լինգարդը 53-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի ավելացված ժամանակի առաջին րոպեին հավասարեցրեց այն՝ 2:2: Հենրիխ Մխիթարյանը, որը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, փոխարինման մտավ 46-րդ րոպեին եւ մասնակցեց երկրորդ խաղակեսին: Հանդիպման 59-րդ րոպեին նա դեղին քարտ ստացավ: Ըստ վիճակագրական կայքերի, մեր ֆուտբոլիստը այդ ընթացքում կատարել է մեկ հարված դարպասին, 31 փոխանցում, որից 83 տոկոսը՝ ճշգրիտ: Մասնագետները նրա խաղը գնահատել են 6,9 բալով: Նրանից ավելի բարձր գնահատակ ստացել են հինգ հոգի: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 43 միավոր եւ պահպանեց իր տեղը 2-րդ հորիզոնականում: Նրան հաջորդող Լոնդոնի «Չելսին» արդեն հետ է մնում մեկ միավորով, որն այսօր սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:          https://www.youtube.com/watch?v=THKDK5HTd3c   https://www.youtube.com/watch?v=AW_NWmBC7Rs