Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարպետագործ, տիկնիկագործ ու անգամ թաղիքագործ վարպետները վկայականներ ստացան (տեսանյութ)

Հասարակություն
nkar-3

Հուշանվերներ, շնորհակալագրեր տրամադրող երաժշտություն ու ջերմ մթնոլորտ։ Այսօր Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում կայացավ ժողովրդական վարպետի վկայականի տրման հանդիսավոր արարողությունը։  «Ժողովրդական վարպետի կոչումը կարևոր է ոչ թե հարստություն դիզելու, այլ վարպետի վստահությունը և պատասխանատվությունը բարձացնելու համար։ Վարպետ-կենտրոն կապը ավելի ամուր կլինի, վարպետության դասեր կտան ու կցուցադրվեն»,- ասում է ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը։ Վկայականներ ստացան ասեղնագործ, փայտի և մետաղի գեղարվեստական քանդակի, արծաթագործ, կարպետագործ,տիկնիկագործ ու անգամ թաղիքագործ վարպետները Գորիսից, Դսեղից, Սիսիանից, Եղեգնաձորից, Գավառից ու Չարենցավանից։ Կենտրոնին էլ վարպետներն  առանց նվերի չթողեցին և նվիրեցին չար աչքի դեմ մի ակլատիզ տիկնիկ, թաղիքե շորով։ Կենտրոնում բացվեց տարվա ընթացքում իրականացված կրթական ծրագրերի տարեկան ամփոփիչ ցուցահանդես-վաճառք, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։