Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները՝ ի պաշտպանություն Սաթիկ Սեյրանյանի. հայտարարություն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
satik-seyranyan

Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես,անցնելու է բաց, մրցակցային պայմաններում: Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում և մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան տասնյակ կուտակված խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում,  IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր և էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ,և այլն: Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը։ Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։ Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող  Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում ևս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։ Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։  

  1. Արամ Աբրահամյան-«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
  2. Տիգրան Հակոբյան- Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս
  3. Հարություն Հարությունյան-Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն
  4. Աննա Իսրայելյան- Առցանց«Առավոտի» խմբագիր
  5. Մեսրոպ Մովսեսյան- Ա1+ հեռուստաընկերության նախագահ
  6. Արամ Անանյան- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն 
  7. Դմիտրի Պիսարենկո - «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
  8. Արտակ Ալեքսանյան - «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար
  9. Պետրոս Ղազարյան - «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող
  10. Գնել Նալբանդյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր և «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր
  11. Գեղամ Մանուկյան - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
  12. Գառնիկ Գևորգյան -«168 Ժամ» թերթի փոխխմբագիր, 168.am կայքի գլխավոր խմբագիր
  13. Արման Բաբաջանյան – 1in.amկայքի, «Ժամանակ-Երևան» թերթի գլխավոր խմբագիր
  14. Բաբկեն Թունյան- «168 Ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր, խմբագիր
  15. Հայկ Գևորգյան - «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան
  16. Գագիկ Մկրտչյան- «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող
  17. Արմենիկա Կիվիրյան- am-ի գլխավոր խմբագիր
  18. Թագուհի Թովմասյան - «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր
  19. Արամ Անտինյան - Tert.am-ի ղեկավար
  20. Դավիթ Ալավերդյան- «ՄեդիաՄաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր
  21. Արտակ Հերիքյան - Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր
  22. Հովհաննես Քոսյան-am-ի գլխավոր խմբագիր
  23. ՍամվելՄարտիրոսյան-մեդիափորձագետ
  24. Սպարտակ Սեյրանյան
  25. Վասակ Դարբինյան
  26. Արթուր Ազարյան- «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս
  27. Ագնեսա Խամոյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հեղինակ, Yerkir.am կայքի խմբագիր
  28. Շողեր Մաթևոսյան-«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
  29. Սամվել Սարգսյան- «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար, վաստակավոր լրագրող
  30. Կարեն Զախարյան- «Դե-ֆակտո» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
  31. Արթուր Խեմչյան-am լրատվական վերլուծական գործակալության հայկական բաժնի խմբագիր
  32. Արա Գալոյան - «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան
  33. Հակոբ Բադալյան- Lragir.am-ի քաղաքական մեկնաբան
  34. Ռուզան Խաչատրյան-լրագրող
  35. Արտակ Եղիազարյան-NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության համակարգող
  36. Կոնստանտին Տեր-Նակալյան, Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
  37. Լևոն Սարդարյան- քաղաքական մեկնաբան
  38. Գևորգ Ավչյան- տնտեսական լրագրող
  39. Աննա Բաղդասարյան - Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն
  40. Ռուբեն Մեհրաբյան - Առցանց «Առավոտի» ռուսական բաժնի խմբագիր
  41. Կարինե Քալանթարյան-Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս