Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց

Հասարակություն
3b9ae77958fc9e7f73f822ad475e5a5c

Դեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանին (Մկրտչյանին) Երևան համայնքի սեփականությունը համարվող բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը: Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին և նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ օտարելու (նվիրելու) մասին որոշումների նախագծերը ևս քննարկվել և հաստատվել են Երևանի ավագանու կողմից: Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երկրապահ կամավորականների միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը: Ավագանու կողմից հաստատվել է նաև արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Հրանտ Աղաբեկյանի` գույքի փոխանակման միջոցով բնակարանային պայմանների բարելավման որոշման նախագիծը: