Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հարցերով են ամենաշատը դիմում ՄԻՊ-ին. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mmii

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով»: Սա է հավասարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոսկե կանոնը, որը սեւով սպիտակի վրա գրված է ՄԱԿ-ի 1948 թ-ին ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»: Մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունն ընդունել է նաեւ Հայաստանը եւ Սահմանադրության 3-րդ հոդվածում գրել. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է…»: Սա այն է, ինչ գրված է, տեսականորեն հաստատված, որը սակայն, մեղմ ասած ոչ միշտ է համընկում հայաստանյան իրողությունների հետ: Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում մարդու իրավունքները մշտապես խախտվում են: Ոլորտները բազմազան են ու բազմաշերտ: Խախտվում են խաղաղ ցույցերի մասնակիցների, լրագրողների, կանանց, երեխանի ու փոքրամասնությունների իրավունքները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ամենաշատը բողոքներով դիմում են ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների վիճակի ու քննիչների գործողությունների վերաբերյալ: Խախտվում է նաեւ երեխաների կրթություն ստանալու իրավունքը, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների: ՀՀ-ում 2015-2016 թ-ի ուսումնական տարվա սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, հանրակրթությունից դուրս է մնացել 302 երեխա: Նույն ժամանակշրջանում հաշմանդամություն ունենալու պատճառով հանրակրությունից դուրս է մնացել 16 երեխա: Ընտանիքում ամենաշատը խախտվում են կանանց իրավունքները: 2012-2016 թթ-ին արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության շուրջ 3000 դեպք: Թեպետ 2017 թ-ին այս ուղղությամբ որոշակի դրական քայլ կատարվեց: Հայաստանում տեւական քննարկումներից հետո ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Այժմ ամեն ինչ կախված է լինելու օրենքի պատշաճ կիրառումից: ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոչ բարվոք վիճակի մասին է խոսում նաեւ այն, որ Հայաստանի կառավարությունը 2002-2016 թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է 103 գործերով: Այս պատկերը նաեւ ուղղակի մատնացույց է անում Հայաստանում դատաիրավական համակարգի ոչ անկախ լինելու մասին փաստը: Ի՞նչ տեղաշարժեր ու փոփոխություններ են գրանցվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2017 թ-ին, կա՞ արդյոք իշխանության կողմից իրական ձգտում պաշտպանելու մարդու իրավունքները, թե՞ ամեն ինչ պտտվում է դրանց պայմանական չխախտման շուրջ, քանի դեռ քաղաքացու գործողություններն իշխանությունների համար «թույլատրելիության սահմաններում» են: Վերջապես, որքանո՞վ են մարդիկ տեղեկացված իրենց իրավունքների մասին եւ պատրաստ պայքարելու դրանց պաշտպանության համար: Այս հարցերին կանդրադառնանք դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ 2017 Թ-ԻՆ. ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ» Է» թեմայով հանրային քննարկմանը: Բանախոսներն են. ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄԻՊ գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ, ՀՀ ԱԺ «Ելք» դաշինք խմբակցության անդամ, պատգամավոր ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ