Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում 2 կին է դանակահարվել. Առավոտ

Հասարակություն
koshkakar

Երեկ ուշ ժամի մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով Գյումրի բժշկական կենտրոն է դիմել երկու կին՝ 1971 թվականին ծնված Ղ․Հ․-ն ու 1980 թվականին ծնված Ծ․Գ-ն։ Նրանցից մեկին՝ Ղ․Հ․-ին վիրահատել էին, մյուսին էլ վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Նախնական տեղեկություններով, նրանց դանակահարել էր կոշկակարը, որի մոտ կանայք կոշիկ էին պատվիրել․ վերջինս ոչ սթափ վիճակում է եղել։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ կասկածվող անձը ձերբակալվել է, վերջինս մասնագիտությամբ կոշկակար է՝ ծնված 1983 թվականին։ «Ծանր մարմնական վնասվածքներով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տուժողներ, կատարված անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքի արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը։ Նույն պահին նշված անձը ձերբակալվել է, այժմ կատարվում է նախաքննություն։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 1-րդ մասի հատկանիշներով։ Այս պահին հանցագործության կատարման բոլոր հանգամանքները, դրդապատճառները, շարժառիթները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ