Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանի ու Վիգեն Սարգսյանի տարբերությունը՝ ըստ Կոմանդոսի. Առավոտ  (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_9213

Այսօր Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել էր Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին։ Համալսարանի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրան տարբեր հարցեր ուղղվեցին՝ սկսած Շուշիի ազատագրումից մինչև Հայոց բանակի ներկայիս վիճակի մասին։ Գեներալը, դառնալով ուսանողներին, ասաց․ «Մեր պետության ապագան մենք ենք, մե՛նք ենք ցեմենտը, բանակայիններս ենք ցեմենտը, մեր պետության ապագան մենք ենք իրար հետ։ Շատ դեպքեր կան, երբ շենքը սարքում ես, ցեմենտը չի երևում, աբլիցոկվի տակն է, մեզանից է կախված այսօրվա ու վաղվա օրը։ Ինչքան որ Աստված տա, ուզում եմ ապրել ձեր հետ, իմ ուժն ու գիտելիքները փոխանցել մարտական ջահել զինվորներին, որոնք առաջին գծում են», -ասաց Կոմանդոսը։ Native ads by Caramel Նա նաև նշեց՝ մեր բանակը ուժեղ է նրանով, որ մենք մոնո ազգ ենք, ու որքան էլ հայերս տարաձայնություններ ունենաք միմյանց հետ, դրանք երկիր քանդող տարաձայնություններ չեն։ Նա նաև մեջբերեց մի օրինակ, երբ ապրիլի 24-ին այցելել են Մարտակերտ՝ զինվորներին տեսության։  «Ուզում էի իմանալ տեղեկություններ թշնամու մասին, մեր հետախույզներից զեկուցեցին, որ ապրիլի 24-ին իրենց զինվորները դիրքերը թողել են ու փախել են։ Մինչև ժամը 5-6-ը ադրբեջանցիները երեք հոգու չէին գտել։ Ինչո՞ւ է այդպես, ուզում եմ նորից ասել, որ Ադրբեջանի բանակը ստեղծված է 12 ազգից, որոնք կրոնական, լեզվական տարաձայնություններ ունեն, կեսը թշնամական են, իրար ոնց որ թե չեն հասկանում։ Իրենք ոչ մի անգամ չեն ունենա հզոր բանակ, իսկ մեր գլխավոր զենքը մոնո ազգ լինելն է, չունենք թշնամական հարաբերություններ»։ Նա նաև ասաց, որ խաղաղություն կունենանք այն ժամանակ, երբ երկու գլուխ ուժեղ լինենք մեր թշնամուց։ Կոմանդոսը նշեց, որ մի քանի ծրագրեր են իրականացվում, որոնցից ոչ բոլորի մասին հասարակությունը գիտի, ընդամենը երկու ծրագրից է տեղյակ՝ «Ազգ-բանակ», «Պատիվ ունեմ»։ Սակայն, ըստ նրա, աշխատում են ռազմարդյունաբերության զարգացման վրա, և որ հայերիս հետ աշխատում են ԱՄՆ-ի հայ գիտնականները։ «Երբ ծանոթացա ու իմացա՝ ինչ կարող ենք ստեղծել ու ինչ ենք ստեղծում, հավատացեք, մենք ունենք ապագա»,-ասաց նա՝ փոքր-ինչ մանրամասնելով, թե ապագայում ինչ նոր զինտեխնիկայով կարող ենք հաղթել թշնամուն։ Նա համեմատականներ անցկացրեց պաշտպանության երկու նախարարների՝ Սեյրան Օհանյանի ու Վիգեն Սարգսյանի միջև։ «Սեյրան Օհանյանը իմ մարտական ընկերն է, ես շատ վաղուց եմ ճանաչում, ես չեմ ուզում ասել իր սխալը, ճիշտը, որպես մարտական ընկեր՝ ես կարող եմ իր մասին միայն դրական խոսել։ Երբ զինվորականը քաղաքականությամբ է զբաղվում, ես չեմ հասկանում, բայց իր ձեռքբերումն այն էր, որ ինքը բարձրացրեց մեր զինվորը դերը բանակում։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով