Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1997-2017 թթ.  տաղանդավոր համարվել են միայն  Հայ առաքելական եկեղեցու սպասավորները (տեսանյութ)

Հասարակություն
zorakoch

Վերջին երկու զորակոչերի ընթացքում   3 երիտասարդ զորակոչվել է  բանակ՝  չնայած առողջական խնդիրներին.  «Դրանցից երկուսը ճանաչված են եղել շարային ծառայության համար պիտանի եւ մեկը սահմանափակումով ծառայության համար պիտանի: Երեք  անձանցից մեկը ընդամենը երկու օր անց հայտնվել է հոսպիտալում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, իսկ երկուսը երկու շաբաթ անց»,- ասում է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  զեկույց է պատրաստել 2016 թ ձմեռային եւ 2017 թ ամառային զորակոչերի ընթացքում իրավունքների խախտման վերաբերյալ։ Զեկույցը ներառում է նաեւ  2017 թ ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 22 զորակոչիկների հետ անցկացված հարցումների արդյունքները: 22 հարցվածներից 16-ը նշել են՝ բժշկական հանձնաժողովի անդամները անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ, մեկ  հոգի էլ  հավելել  է, որ ծաղրանքով են վերաբերվել. «Քաղաքացին ներկայացնում է իր խնդիրը,  եւ բժիշկները եւ հանձնաժողովի անդամները  շատ ժամանակ ասում են, դու ի՞նչ ես հասկանում դրանից»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգողը:  Ըստ Արմինե Սադիկյանի՝ անձի բժշկական զննությունն պետք է լինի գաղտնիության պայմաններում եւ յուրաքանչյուրին անհատական պետք է զննեն, Այս զորակոչերի ընթացքում 59 զինակոչիկ է իրավական աջակցություն ստանալու համար դիմել է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:  Դիմած 59 անձանցից 50-ը ունեցել են առողջական խնդիրներ:  Իրավական աջակցություն ստանալու արդյունքում 7 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել: Ի դեպ, 1998-ից մինչեւ 2017 թ հուլիսի 31-ը տարկետում տրամադրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ը  կրթության ստանալու են  վերաբերել, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ: «Աշխատանքայինին, մշակութային բնագավառի գործիչները երեք հոգի են, սպորտի բնագավառում 11 հոգի: Տեսնում ենք, որ որոշման պրակտիկան վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն:Պաշտպանության նախարարը երբ հայտարարում էր, որ դա վերաբերելու է առանձնապես տաղանդավոր երիտասարդներին: Առայժմ տեսնում ենք, որ 1997-ից 2017 թ պրակտիկայում  տաղանդավոր համարվել են միայն  Հայ առաքելական եկեղեցու սպասավորները»,- հավելում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի՝ սա  պետք է վերացվի, քանի որ ակնհայտ խտրական վերաբերմունք է  քաղաքացիների նկատմամբ եւ  սահմանադրական նորմի կոպիտ խախտում: