Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 օրում 21 պատահար՝ 2 զոհով

Կարևոր լուրեր Հասարակություն
police-2

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 20-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։ Բացահայտվել է գողության 21, անձի առևանգման և խարդախության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն