Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերին զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. ՀՔԱՎ զեկույց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zorakoch1

Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա: Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական և այլ տվյալներ: 2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքում 7 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել, 2 զորակոչիկի դեպքում ցուցում է տրվել կրկին հետազոտությունների ուղեգրել վերջիններիս և կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին: Զեկույցը ներառում է նաև 2017 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 22 զորակոչիկների հետ անցկացված հարցումների արդյունքերը: Այն վերաբերում է զորակոչի ընթացքում բժշկական զննության իրականացմանը, դրա ընթացքում անձի առողջական վիճակի գաղտնիության պահպանմանը և զորակոչիկների նկատմամբ բժշկական հանձնաժողովի անդամների ցուցաբերած վերաբերմունքին: 22 հարցվածներից 16-ը նշել է, որ բժշկական հանձնաժողովի անդամներն անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ, իսկ 1 հոգի նշել է, որ ծաղրանքով են վերաբերել: Ավելին՝ իրենց առողջական խնդիրների մասին հայտնած զորակոչիկների մի մասին անհրաժեշտ հետազոտությունների չեն ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով: Կազմակերպություն դիմած զորակոչիկների ներկայացրած խնդիրների գերակշիռ մասը կապված է եղել առողջական վիճակի հետ: Զեկույցում ներառված են նաև 1998 թ.-ից մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած և ազատված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ուշագրավ է, որ 1998-ից մինչ 2017 թ. հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգևորականներ։ Զեկույցում ներկայացված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Առաջարկվել է փոփոխություններ մտցնել ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 410 հրամանի մեջ՝ հստակեցնելով զորակոչիկների առողջական խնդիրների վերաբերյալ դրույթները, ինչպես նաև վերացնել զորակոչիկների նկատմամբ խտրական վերաբերմունքն՝ ըստ կրոնական համոզմունքի. դադարեցնել ՀԱԵ սպասավորներին ՀՀ Կառավարության որոշմամբ զինվորական ծառայությունից ազատելու և տարկետում տրամադրելու պրակտիկան: Ավելին՝ այստեղ