Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնածառի տակ, կասկածելի արկղում հայտնաբերվել է անհայտ հեղուկով լի 3 շիշ. լրացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
box

13.50 Հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Հայտնաբերված առարկաներն ուղարկվել են փորձաքննության:

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: