Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն այցելել է հարավային հատվածում տեղակայված զորամասեր

Պաշտոնական
bako2

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին: Նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թեւում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ