Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաց պատրիարքարանին է փոխանցվել Թանդոյանց եկեղեցին. aliqmedia

Քաղաքականություն
Untitled5-1

2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է  պատրաստել, որի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորև. «2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի  38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։ Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ Եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ Խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ. «Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։ Այսպիսով, ըստ այս վարկածի, խոսքը Թանդոյանցի սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։ Եկեղեցու հայկական ծագման վերաբերյալ տեղեկությունների ենք հանդիպում նաև այլ աղբյուրներում։ Օրինակ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակած հետազոտությունում նշվում է Լեոն Մելիքսեթ-Բեկի վկայություններն այս եկեղեցու վերաբերյալ. «Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամենայն հավանականությամբ 1860 թվականին է կառուցել Սահակ Թանդոյանցի կողմից։ Թբիլիսիի՝ 1867 թվականի հատակագծում այն արդեն պարզ նշմարվում է… Տարածքում նախկին ուսումնարանի շենք կա: Շինության վրա մինչ օրս պահպանել է հին հայկական արձանագրությունը։ Ըստ այա գրառման՝ նշված ուսումնարանը կառուցվել է 1883 թվականին թբիլիսցի այրի Կեկելա Գրիգոլի-Թանդոյանցի և իր եղբոր՝ Ալեքսանդրե Բաբանասյանցի կողմից»։ Ամբողջն՝ այստեղ