Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային արտահոսք Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարից (տեսանյութ)

Տնտեսություն Հասարակություն
Untitledսդդսդ

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից վթարային արտահոսքից տասնմեկ օր անց էլ համայնքի դպրոցի բակն ու հարակից այգին դեռ չէին մաքրվել։ Այսօր էլ տարածքում սուր հոտ էր, ծառերն ու գետինը պատված էին մոխրագույն զանգվածով։ Մանրամասները՝ տեսանյութում:

Տնօրեն Լյովա Վարդանյանը թաքցնում է «Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերը Դեբեդ գետ լցնելու պատճառները

«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ից Նահատակ կիրճի պոչամբար գնացող խողովակների պարբերաբար կրկնվող վթարները միակ սպառնալիքը չեն տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Հիշեցնենք, որ բերնեբերան լցված Նահատակ կիրճի պոչամբարում այլևս անհնարին է ԼՀԿ-ի արտադրական պոչեր կուտակելը: ԼՀԿ-ն  2017թ.-ի հոկտեմբերի 16-ի  Բնապահպանության նախարարություն ներկայացրած փորձաքննական հայտի հաշվետվությամբ լիցենզիա է  պահանջել` այսուհետև իր արտադրական պոչերը Շամլուղի բաց հանքի  արդյունահանված տարածքում պահեստավորելու համար: Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի խոսքով, 2017թ.-ին 4 քննարկումից հետո շամլուղցիները փորձաքննության հայտին համաձայնություն են տվել: Ըստ նախագծի, լեռնահարստացման ֆաբրիկայում պոչերի խոնավությունը 8-10% հասցնելուց հետո, դրանք ֆաբրիկայից բեռնատարներով տեղափոխվելու և պահեստավորվելու են արդյունահանված հանքում: Մինչ այդ, քանի որ անհնարին է Նահատակի պոչամբարում պոչերի կուտակումը, տնօրեն Լյովա Վարդանյանի հանձնարարությամբ` արդեն 15 օր է` ԼՀԿ-ի արտադրական պոչերը լցվում են Դեբեդ գետ:  hetq.am-ը մանրամասներ է ներկայացրել: