Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղղակի ուզում են հասկանան՝ ժողովրդին ինչ ասեն՝ կանի՞, թե՞ չէ» (տեսանյութ)

Հասարակություն
ert

«Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր բողոքի ավտոերթ իրականցրեց Երևանի փողոցներով՝ դեպի Կապի և տրանսպորտի նախարարություն։ Ակցիայի մասնակիցները  ճիշտ չեն համարում հիմնավորումները, որոնք դրված են օրենքի նախագծի հիմքում։ «Ոչ թե աջ կամ ձախն է, այլ առաջինը խնդիրն այն է,  որ ուղղակի ուզում են հասկանան՝ ժողովրդին ինչ ասեն՝ կանի՞, թե՞ չէ։ Ստրկատիրական կարգավիճակ են ստեղծում։ Դռնփակ նիստեր անելով իրենց կաբինետներում՝ չպետք է որոշումներ ընդունեն։ Պետք է ժողովրդի կարծիքն էլ հաշվի առնեն»,- նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը։   Ակցիայի մասնակիցներին ընդունեց Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Հանդիպման ժամանակ նախարարը խորհուրդ տվեց նախաձեռնության անդամներին «երկիրը համախմբել ու չբաժանել աջ և ձախ ղեկերի»։ Նախաձեռնության անդամները պահանջում են հիմնավորումներ: Նախարարը պնդում է, որ խնդիրը վերաբերում է միայն աջ ղեկով մեքենաների անվտանգությանը: Վարորդներից մեկն առաջարկեց նախարարին հանդիպումից հետո երթևեկել իր մեքենայով՝ համոզվելու համար, որ անվտանգ է: Նախարարը պատասխանեց. «Ես հո կամիկաձե՞ չեմ»։ Վարորդները պնդում են, որ միայն ենթադրություններ անելով օրենք չեն ընդունում: Սրա համար երկար ժամանակ էր պետք, որպեսզի ուսումնասիրեին առկա վտանգները: