Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 տարեկանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները մի փոքր ընդունելի չեմ համարում. Արա Ասոյան

Կարևոր լուրեր Հասարակություն
patvastum

Հայաստանի Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը մի փոքր ընդունելի չի համարում 13 տարեկանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներ անցկացնելը. «Ես կարծում եմ, որ եթե դա կատարեինք 15-16 տարեկան աղջիկների մոտ առանձնապես շատ չէինք ուշանա»։ Արա Ասոյանի խոսքերով՝ արդեն 10-րդ տարին է, ինչ աշխարհի 72 երկրում կատարվում է այդ պատվաստումը։ Այս տարիների ընթացքում պատվաստման որևէ վատ արդյունք չի նկատվել։ Այն հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումն իրականացվում 13 տարեկանում, իսկ անվճար ստուգումները՝ 30, Արա Ասոյանը պատասխանում է. «Ընդամենը կարող է ռիսկ լինել, որ 13 տարեկանից կարող են վարակվել այդ վիրուսով։ Բայց սովորաբար արգանդի վզիկի քաղցկեղը նկատվում է 35 տարեկանից հետո։ Դրանով պայմանավորված Հայաստանում անվճար ստուգումներն այդ տարիքից են իրականացվում։ Նրա պնդմամբ, սակայն, պատվաստումներն ամեն դեպքում անհրաժեշտ են, քանի որ վիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունները կյանք խլող են։ «Որքանով ես գիտեմ, Հայաստանում անցյալ տարի 200-ից ավել դեպք է հայտնաբերվել արգանդի վզիկի քաղցկեղի, իսկ այդքան կին կորցնելը բավական լուրջ կորուստ է՝ առավելևս Հայաստանի նման փոքր երկրի համար»,- հավելեց Արա Ասոյանը։