Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն՝ «Երևան Սիթի»-ում. shamshyan.com

Կարևոր լուրեր Հասարակություն
city

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։  Ավելին՝ այստեղ