Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չավուշօղլու․ «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով». Ազատություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
79EE7207-D5B4-40A2-BF65-5C2AB8D55FE4_w1023_r1_s

Թուրքիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»: «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», - Բաքվում հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն: Հիշեցնենք Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է , որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին»: Պատասխանելով 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը պետք է իմանա ինչպես իրեն պահել հարևանների հետ․ - «Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները. հայկական կողմի բացատրությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է: Շարունակելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ հունվարի կեսերին պատրաստվում է հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ բանակցությունները շարունակելու նպատակով: «Վիեննայում մենք մտքեր ենք փոխանակել. համանախագահները կգնահատեն այդ քննարկումները և որոշում կկայացնեն: Ես ասել եմ, որ համաձայն եմ նույնիսկ երկու օր բանակցել, միայն թե արդյունք լինի»,- ասել է Էլմար Մամեդյարովը Մանրամասներն՝ այստեղ