Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակում կան շատ լուրջ խնդիրներ, որոնց մասին չի բարձրաձայնվում. Դ. Պետրոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
davit

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը դեռ շարունանկում են մնալ հացադուլի մեջ`  ԵՊՀ լսարաններից մեկում։ Դավիթ Պետրոսյանն այսօր, իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով բանակային խնդիրներից։ Վերջինս վստահեցնում է, որ բանակում կան շատ լուրջ խնդիրներ, որոնց մասին չի բարձրաձայնվում և եթե դրանց մասին չի բարձրաձայնվում,մնացածը դառնում է արհեստական։ «Պարզ- հասարակ խոսեմ հեռախոսի մասին. մենք ասում ենք ազգ-բանակ, բայց մինչև հիմա չի կարգավորվել հեռախոսի հարցը։ Ինչպե՞ս է բանակը կապ հաստատում ազգի հետ։ Էս հարցը մինչև հիմա կարգավորված չէ ու այդ հարցի պատճառով սկսած՝ գումարտակից վերջացրած, պոստերում առաջանում են զինվոր-սպա, զինվոր-զինվոր խնդիրներ։ Դա անջրպետ է ստեղծում զինվոր-սպա հարաբերություններում։ Դա տանում է նրան,որ յուրաքանչյուր ջոկ ունենում է իր կարգավորման սխեման։ Դա իր հերթին բերում է խառնաշփոթի, դիսցիպլինայի պակասի, որը մտնում է մյուս դաշտեր։ Արձակուրդների մասով. Յուրաքանչյուր զինվորի կարանտինում տրվում է տաս օր արձակուրդ, դրանից հետո հինգ օր։ Լինում են զինվորներ, որ այդ հինգ օրը չեն ստանում։ Ինչպե՞ս են ստանում այդ հինգ օրը. Ի՞նչպես են զինվորները դառնում սերժանտ, ինչպես է կարգավորվում սերժանտ-սպա հարաբերությունը։ Սրա մասին նույնպես չի խոսվում»,- նշում է Դավիթ Պետրոսյանը։ Դավիթ Պետրոսյանը ավելացրեց նաև, որ իրենք գտնվում են առողջական լավ վիճակում և շարունակում են մնալ հացադուլի մեջ, մինչև իրենց հարցերին պատասխաններ չտրվեն։