Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը վերադարձավ դահլիճ. Ն. Փաշինյանը պնդում է՝ նախագիծը չի ընդունվել

Քաղաքականություն
nikol-pashinyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ընդմիջումից հետո Ելք խմբակցության պատգամավորները հետ եկան: «Հիմա էլ ոնց որ խորհրդարանական մեծամասնությունն է, հա, բոյկոտում»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ «Դատական օրենսգրքում» փոփոխությունների կատարելու մասին նախագծին՝ ասելով. «Այսօր «Դատավարության մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությունը հիմա մանրամասնորեն պետք է պարզաբանումներ ստանա:  Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն պետք է ընդունվի 63 ձայնով, թեեւ լուսատախտակը 61 ձայն ցույց տվեց ու նշվեց, որ նախագիծը չի ընդունվել: Իմ ձեռքի տակ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի գրությունը իր՝ սխալ քվեարկության մասին: ԱԺ Կանոնակարգն ասում է, որ լուսատախտակի արձանագրությունը վերականգնվում կամ կրկին քվեարկության է դրվում նախագիծը, եթե առնվազն մեկ պատգամավոր այդ մասին հայտարարում է: Եւս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ այդ նախագիծը չի ընդունվել»: 

«Ես՝ որպես նիստ նախագահող, կրկնում եմ՝ «Ծառուկյան» խմբակցության որեւէ պատգամավոր՝ սկսած Նապոլեոն Ազիզյանից,  վերջացրած որեւէ այլ պատգամավորով, նիստի ժամանակ՝ քվեարկությունից առաջ եւ հետո, վարման կարգի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի արել: Ուստի, սա համարվում է օրինական ու որեւէ խախտում չի եղել»,- հայտարարեց ԱԺ փոխոխսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա արձագանքելով Ելքի պատգամավորների ակնարկներին՝ ասաց. « После обеда горчицы не надо». որոշումն ընդունվել է, ամեն ինչ օրինական է եղել»: