Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը ողողվեց տոնական լույսերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
003

Դեկտեմբերի 19-ի երեկոյան, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ, տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 32մ բարձրությամբ և շուրջ 8000 լուսադիոդային լամպերով և 400 խաղալիքներով զարդարված տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև՝ շատրվանները: Տոնական լույսերի միացումն ուղեկցվել է պարային տարբեր խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: Մի քանի ժամ Երևանի կենտրոնում փակ էին դեպի Հրապարակ գնացող փողոցները: