Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ չգիտեն՝ աջակցու՞մ են Սասնա ծռերին, թե՞ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
harcum

«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց Հայաստանում  հարցում է անցկացվել ՝  փորձելու պարզել հանրության վերաբերմունքը։ « Չնայած նրան, որ մարդկանց 70 տոկոսից ավելին գտնում է, որ մարդիկ պետք է բողոքի ակցիաների մասնակցեն, «Սասնա ծռեր»-ին աջակցում է 39 տոկոսը, շատ են մարդիկ, որոնք չեն կարողանում կողմնորոշվել՝ իրենք աջակցո՞ւմ են, թե՞ չեն աջակցում»,- ասում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը: Կենտրոնն  այս  հետազոտությունն իրականացրել  է Հայաստանում եւ Վրաստանում՝  քաղաքացիներին տալով   քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներին  վերաբերող հարցեր։ Բացի  դասական հարցերից՝   եղել է  նաեւ կոնկրետ հիմնախնդիրներին վերաբերող հարցաշար  «Ապրիլյան պատերազմ, սիրիահայերի հոսք, սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցեր ենք ունեցել: Թեթեւ փոփոխություններ կարելի է նկատել,  մարդիկ ավելի ինֆորմացված են դարձել, ինտերնետ օգտագործողներն են բավականին շատացել եւ մայրաքաղաքում եւ գյուղերում»,- ասում է Նաիրա Վարդանյանը:    Թեեւ  ինտերնետ օգտագործողների թիվը    Հայաստանում  ավելացել է , սակայն քաղաքական հարցերի շուրջ մարդիկ կողմնորոշված չեն։ Հարցերից մեկն էլ վերաբերել է  ապրիլյան պատերազմին, թե այն  ինչ ազդեցություն ունեցավ հայ հասարակության վրա:   Հարցվածների 20 տոկոսը  կարծիք է հայտնել, որ  Արցախը պատրաստ չէր նման հարվածի։ Միաժամանակ Ռուսաստանին բարեկամ համարողների թիվն է  նվազել. «2013 թ –ին 84 տոկոս էր, 2015-ին՝ 74, իսկ այս տարի 64 տոկոս»,- ավելացնում է  Նաիրա Վարդանյանը: Ըստ հարցման արդյունքների՝  Հայաստանում հարցվածների 94 տոկոսը  շարունակում է մնալ ավանդապաշտ, Վրաստանում՝  98 տոկոսը:  2017 թ դեմ առ դեմ հարցազրույցներին մասնակցել է 4046 մարդ, 1648-ը Հայաստանում եւ 2416-ը՝ Վրաստանում: Ավելին՝ տեսանյութով