Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայի դեսպանի պատասխանը` Իլհամ Ալիևի հայտարարությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
astgik

Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը արաբերենի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը  կարևորելով արաբերենի ուսուցումը Հայաստանում՝ անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե հայերը չեն կարող մուսուլմանների բարեկամը լինել, շեշտեց  որ հայերի հարաբերությունները մշտապես շատ ամուր են եղել արաբական երկրների հետ .

 «Հատկապես  ջերմ են հարաբերությունները Սիրիայի հետ, որտեղ բնակչության մեծ թիվ են կազմում հայերը։ Նրանք ապրում են արաբների հետ կողք կողքի, համերաշխության մեջ, ունեն իրենց դպրոցները,  ուստի հայտարարությունը թե հայերը չեն կարող արաբների բարեկամները դառնալ, բացարձակ իրականությանը չի համապատասխանում»: ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզուն դառնալուց հետո դեկտեմբերի 18-ը հռչակված է որպես արաբերենի միջազգային օր, որն այսօր նշում էին ԵՊՀ արաբագիտության ամբիոնում։ Եգիպոսից ժամանած դասախոսը՝ Մուհմմադ ալ-Ջինդին վստահեցնում է, որ  արաբերենը  բանալին է, որի միջոցով հնարավոր է  ծանոթանալ արաբական հարուստ մշակույթին, պատմությանը, իսլամին։ Վերջինս դասավանդում է  արաբերեն և եգիպտական բարբառ ԵՊՀ արաբագիտության ամբիոնում։  «Ես շատ երկրներում եմ ճանապարհորդել և դասավանդել արաբերեն,սակայն հայերն այդ առումով առանձնահատուկ են և արաբերեն ս ովորելը  շատ լավ է ստացվում հայ ուսանողների մոտ։ Սա կապված է հայերի տեսակի հետ, սիրում են ամեն ինչում գերազանց լինել։ Հիմնական բարդությունը ուսանողների համար անգիր անելն է, ինչը սակայն հաջողությամբ հաղթահարում են»։ Արաբերենն աշխարհի ամենատարածված լեզուներից է՝ այդ լեզվով խոսում է ավելի քան 424 միլիոն մարդ և 22 պետության պաշտոնական լեզուն է։ Հայերի և արաբների առնչությունները դարավոր պատմություն ունեն և լեզվի  ուսուցումը Հայաստանի համար չափազանց կարևոր է։ Ամեն տարի մեծ թվով ուսանողներ են գործուղվում արաբական երկրներ՝ խորացնելու արաբերենի գիտելիքներրը։  Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշում է, որ աշխատում են ընդլայնել համագործակցությունները մերձավորարևելյան ապահով երկրների հետ։ «Այսօր գործում է մի քանի ծրագիր փոխանակման լեզվական վերապատրաստման։ Հիմնական տեղը որ գնում են, դա Եգիպտոս,  Հորդանան և Քուվեյթ։ Քուվեյթ ուղարկում ենք տարեկան վեց ուսանող, Հորդնաան գնում են համեմատաբար շատ։ Սա միջպետական պայմանագիր է, Եգիպտս ցավոք սրտի ունենք երկու հոգու տեղ, սա էլ կապված է երկրի տնտետեսական վիճակի հետ։ Ամառային ծրագիր ենք իրականացնում երեք ամսով և լեզվի վերապատրաստման են գնում մեր ուսանողները դեպի Մարոկկո»։ Արաբագիտության ամբիոնի  դասախոսները սիրում են կատակել՝ ասելով, որ արաբերեն սովորելու դժվարությունը սկզբի 15 տարին է։ Չնայած լեզվի բարդությանը այն ամուր կապերով է կապում բոլոր ուսանողների արաբական աշխարհի հետ։