Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները պայքարը շարունակում են այն կետից, որտեղ կանգ էին առել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
usanoxner

Տարկետման իրավունքի պահպանումը պահանջող ուսանողները պայքարը շարունակում են այն կետից, որտեղ որ կանգ էին առել։ Դադարեցնելով հացադուլը,  սկսել էին բանակցությունները իշխանությունների հետ ու հիմա կրկին վերսկսում են հացադուլը։ Հանուն գիտության զարգացման անդամներից Դավիթ Պետրոսյանը  և Յուրի Ավագյանը անժամկետ փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում:Նրանց հետ զրուցել չհաջողվեց։ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ  բանակցություններն իշխանությունների հետ արդյունավետ չեն եղել և  Պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, չի ընդունում գիտության ոլորտի վրա տարկետման իրավունքի սահմանափակման շուրջ ունեցած  դատողությունները։ Նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանը շեշտում է, որ իշխանություններն այս ընթացքում ուղղակի ժամանակ էին շահում. «Փաստերն են խոսում դրա մասին, որ ընդամենը ժամանակ են փորձել ձգել, քանի որ առարկայական ոչ մի բան սեղանին դրված չի եղել, ոնց որ տղաներն էին հայտարարում։ Հակառակ կողմը բավականին անպատրաստ կերպով է այս օրենքը բերել»։ Ուսանողները պայքարի տարբեր ձևեր են քննարկում, այդ թվում՝  կրկին դասադուլներ  վերսկսելու տարբերակը։ Մեկնաբանելով ուսանողների քայլը՝  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ ժամանակավրեպ է հացադուլը և  չի պատրաստվում միջամտել կամ որևէ քայլ ձեռնարկել, քանի որ դրանով կարժևորի հացադուլավոր ուսանողների գործողությունները: Ընդամենը բժշկական հսկողություն կարող են կազմակերպել։