Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավորը մեղադրում է նախկին իշխանություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանն ու ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեցին թանկացումներից, գնաճից։ «Խնդիրը, եթե բացահայտում ես, ապա դա նշանակում է, որ լծվում ես այն լուծելուն։ Ես կարծում եմ, որ բոլոր ոլորտներում մենք ունենք առաջընթաց»,- նշում է Ռուզան Մուրադյանը։ Արամ Սարգսյանի համոզմամբ` գնաճը մենաշնորհի արդյունք է։ Ինչ վերաբերում է պետական բյուջեի ցուցանիշներին, տարին ավարտում ենք հիմքում դրված տնտեսական աճից ավելի բարձր տոկոսով` 4 տոկոսով։ Արամ Սարգսյանը թերահավատորեն է վերաբերվում դրան. «Թվերի մեջ չէ խոսքը, այլ թե ինչ արդյունք կա` արտադրության, աշխատատեղերի բացման։ Կան ոլորտներ, որոնք իսկապես պետք է պլանավորել, թե ինչպես են զարգանալու առաջիկայում, ինչը չկա։ Ստացվում է` պետության դերը զրոյականացված է. ազատ շուկայական հարաբերություններ են անունը դրել ու մի կողմ քաշվել։ Մինչդեռ դեֆիցիտի դեպքում պետությունը պետք է իր պահուստներից միջոցներ հանի, որ դեմպինգ արվի։ Պետությունն այսօր ընդամենը հարկ հավաքող է եւ վարկ վերցնող»: Ռուզան Մուրադյանը նրան հակադրվեց` ասելով. «Մենք` բոլորս, ուզում ենք շատ արագ լուծում, սակայն կան խնդիրներ, որոնք ժառանգել ենք նախորդ իշխանություններից»։ Նա անդրադարձավ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք խանութ գնում եւ առեւտուր անո՞ւմ է` հասկանալու առկա գնաճը. «Այո, խանութ գնում եմ, առեւտուր անում եմ։ Ճիշտ է, Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես մասնագետ չեմ տնտեսագիտության, որ վերլուծեմ։ Պետք է չմոռանալ, որ կան ապրանքներ, որոնց գինն իջնում է»: Ինչ վերաբերում է պետական բյուջեի ցուցանիշներին, ապա տիկին Մուրադյանը վստահեցրեց, որ բյուջեի հիմքում դրված շատ թվերի հարցում իրենց խմբակցությունը համաձայն չէ Կառավարության հետ, օրինակ` կրթության ծախսերի հետ կապված, որոնք եկող տարի չեն ավելանալու։