Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ըսինք մաքրեք, չըսինք ծախեք». գերեզմանի անարգման գործով անմեղ ա՞նձ է կալանավորվել (տեսանյութ)

Մարզեր
1513434463_hexine-gerezmanner

Ամիսներ առաջ Գյումրիում կայծակնային արագությամբ լուր տարածվեց, որ անարգել են հանգուցյալի գերեզմանն ու դին: 2017թ. օգոստոսի 23-ին Գյումրու բնակչուհին ոստիկանությանը հայտնել էր, որ հոր գերեզմանի վրա այլ գերեզման է կառուցված: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով ձերբակալվել էր ,Հավերժ հիշատակե ՓԲԸ տնօրենը: Այնուհետ նա ազատ էր արձակվել, ինչից հետո կալանավորվել էր գյումրեցի Մկրտիչ Մելքոնյանը: Վերջինիս որդին գտնում է, որ հայրն անհիմն է կալանավորվել ու փաստաթղթերը ձեռքին Ժուռնալիստների ,Ասպարեզե ակումբում մամուլի ասուլիս է հրավիրել: