Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի 223 ընտանիք կստանա բնակարան

Տնտեսություն
1-1-1

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի  40 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք  փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը: Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։ Գործադիրը նաեւ ընդունել է համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին  կամ 11,2 տոկոսին  անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով: