Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոուրինյուն Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին (տեսանյութ)

Սպորտ
e0011fd39504e8f6d13b2ff8fa4289d6

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած վիճաբանության մասին. «Պեպը կասի ինչ-որ բան, իսկ ես՝ մեկ այլ: Ես այստեղ չեմ, որպեսզի մեկնաբանեմ Պեպի խոսքերը: Միակ բանը, որ կարող եմ ասել դա այն է, որ հարցը տարբեր մտածելակերպի մեջ է: Մեր և նրանց վարքը տարբեր է, ինչպես նաև դաստիարակությունը»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «BBC»-ին: «Մանչեսթեր Սիթիի» մարզիչն էլ կարծում է, որ իրենք ընդամենը շատ ուրախ էին, եւ տոնում էին հաղթանակը՝ փակ սենյակում:  -Երբ մենք հաղթում ենք Յունայթեդի նման մրցակցին, միշտ էլ ցանկանում ենք ուրախանալ: Նման կերպ կվարվեին նաև մրցակցի ֆուտբոլիստները: Մենք չափը չենք անցել: Ֆուտբոլի ասոցիացիան կորոշի՝ ինչպես վարվել: Մենք ամեն ինչ կարող ենք բացատրել, այլ մեկնաբանություններ ես չունեմ,-հայտարարել է Գվարդիոլան: Նշենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան սկսել է հետաքննությունը և մտադիր է պատժել մեղավորներին: Նշվում է, որ ծեծկռտուքին ավելի քան 20 մասնակիցներ են եղել: