Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 սիրիահայ կանանց վերապրածը՝ կտավներում (տեսանյութ)

Մշակույթ
siria

Նորմա Բարձումյանի ընտանիքին  սիրիական պատերազմը չի շրջանցել։ Նրա ամուսինը վիրավորվել էր՝  դստերը կիրակնօրյա դպրոց ճանապարհելիս։ «Աղջկաս գլխին էին ուզում խփել, բայց ամուսնուս ոտքը պաշտպանեց գլուխը։ Փառք Աստծո, որ ոտքին կպավ, և աղջկաս ոչինչ չեղավ։ Աղջիկս շատ վախեցավ։ Նրան արագ հանեցին այդտեղից»,- ասում է Նորմա Բարձումյանը։ Նորման մեկ տարի է ինչ ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում։ Այստեղ իրեն ապահով է զգում։ «Ապահով է այստեղ։ Փոքրիկներս այստեղ ապահով են մեծանում։ Ես ուրախ եմ այդ առիթով»։  Սա մեկն է այն 12 պատմություններից, որոնք պատկերված են ժամանակակից հայ նկարիչների նկարներում։ «12 պատմություն» խորագրով  ներկայացվում են  կտավներ, որոնք վերարտադրում են 12 սիրիահայ կանանց և աղջիկների վերապրած ծանր ճանապարհը: Ցուցահանդեսը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը։  Ավելին՝ տեսանյութում