Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողերը ծախսում էին՝ ոնց ուզեին». Սեդրակ Սարոյանը՝ համայնքապետերի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
saroyan

Որոշ ժամանակով Հայաստանից բացակայած պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանը լրագրողներից ժամանակ է խնդրում հանրապետությունում ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար: «Էրեխեք ջան, դավայ էս երկու օրը մի հատ բոլորը կնայենք, հետո կխոսանք, հա՞»,- ասում է նա: Պատգամավորը համաձայն է, սակայն, Սերժ Սարգսյանի հետ, եթե նա ինչ-որ բան է ասել: Թեպետ ինքը տեղյակ չէ, որ, օրինակ, համայնքապետերը բյուջե են թալանել. «Գող չեն, ասենք, կարող ա թերություն ա, կարող ա ճիշտ չծախսել ա»: Այնուհետեւ հանրապետական պատգամավորը առաջին անգամ մանրամասնում է, թե ինչպես են կուսակցությանն անդամագրված այլ մարդիկ դարձել գյուղապետեր եւ ինտելեկտուալ ինչ հնարավորություններ են ունեցել նրանք. «Շատերը դաժե գրագիտություն չունեն: Ազգովի շատ էին, իրանց ազգությունը շատ էր, գյուղում դառնում էին գյուղապետ: Ու էդ փողերը ոչ թե ծախսում էին նորմալ տեղերում, այլ՝ ոնց ուզեին»: Պատգամավորը վստահ է, որ լրագրողները ճիշտ չեն հասկացել Սերժ Սարգսյանին՝ նա գող համայնքապետերի մասին ոչինչ չի ասել, նա խոսել է գումարը փոշիացնելու մասին: Վերջում լրագրողները փորձեցին քաղաքական գործչից տեսակետ լսել Հայաստանում մոլեգնած թանկացումների մասին: Նրանք չհասցրեցին ավարտել իրենց միտքը. «Դե որ ամոթ ունենան, չեն թանկացնի, էլի: Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի: Օլիգարխ չէ, ով ուզում ա ըլնի»: