Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհրաժեշտ է արգելել ԳՁՕ-ների կիրառումը. ԳՆ նիստ

Տնտեսություն
1-6

Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության,  բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: Աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը միտված  առաջիկա քայլերը և ներկայացրել առաջարկներ դրանց իրականացման մեխանիզմների ուղղությամբ: Քննարկումների արդյունքում որոշվել է  ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել՝ առաջնորդվելով  «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը  դեռևս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել  ԳՁՕ-ների կիրառումը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը,  անհրաժեշտ լրամշակումներ կատարել և ուղարկել բոլոր անդամներին` երկշաբաթյա ժամկետում կարծիքներ ներկայացնելու նպատակով: Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբի անդամները կարևորել են նաև  սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումների կազմակերպումը` պետական պաշտոնյաների և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին