Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (տեսանյութ)

Քաղաքականություն
HRDAY

1948թ.-ի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Ըստ որում ՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:   Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները:    Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:   Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Այս տարի այն համընկնում է աշխարհի ամենահիմնավոր և համընդգրկուն միջազգային համաձայնագրի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ՄԻՀՀ) ընդունման 70-ամյակին նվիրված քարոզարշավի մեկնարկի հետ։ ՄԻՀՀ-ն դառնում է 70 տարեկան 2018 թվականի դեկտեմբերի 10-ին, և մեկ ամբողջ տարի ՄԱԿ-ի կողմից տարվելու է համաշխարհային քարոզարշավ նվիրված այս հռչակագրին։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը  օրվա առթիվ ուղերձ է հղել: