Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախումներ Երուսաղեմում. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
Երուսաղեմ

Երուսաղեմում Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել բողոքավորների և իսրայելցի ոստիկանների միջև։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ Ցուցարարները արգելափակել են Հին քաղաքին կից փողոցը, հեծյալ ոստիկանները փորձել են ցրել նրանց։ Ցուցարարները շշեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ։ Ակտիվիստներից մի քանիսը տուժել են, նրանց տեղափոխել են շտապ օգնության մեքենայով։ Բախման վայր են բերվել ոստիկանական լրացուցիչ ուժեր։ Ալ-Աքսա մզկիթում աղոթելուց հետո, մուսուլմանների բազմահազար ամբոխը ուղևորվել է Դամասկոսյան դարպասների մոտ գտնվող հրապարակ, որտեղ սովորաբար բողոքի ակցիաներ են անցկացվում։ Բախումներ են սկսվել նաև Հորդանանի արևմտյան ափի քաղաքներում՝ Հեբրոնում և Քալքիլիայում։ Նույն լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանի բնակիչներն ու տեղի քաղաքական գործիչները նույնպես քաղաքի կենտրոնում բողոքի ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ նախագահի որոշման դեմ։ Ստամբուլի, Անկարայի, Մանիսայի և թուրքական այլ մեծ քաղաքներում ևս բնակչությունը փողոց է դուրս եկել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  դեկտեմբերի  6 -ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։