Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում

Սպորտ
a1hajastani-havaqakan

  ՈՒԵՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանության զամբյուղները:   Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալու Դ լիգայում, ընգրկվել է 2-րդ զամբյուղում: Այստեղ են նաեւ Լատվիան, Ֆարերյան կղզիները եւ Լյուքսեմբուրգը, որոնց հետ մերոնք չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի հավաքականին, որը հայտնվել է 1-ին զամբյուղում:   Այդպիսով, Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներ կարող են դառնալ հետեւյալ 11 ազգային թիմերը. Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան (1-ին զամբյուղ), Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտայն, Մալթա (3-րդ զամբյուղ), Անդորա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար (4-րդ զամբյուղ):   Նշենք, որ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա 2018 թվականի հունվարի 24-ին, Լոզանում: Նոր մրցաշարը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին: Խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կվիճարկեն այս լիգայի 2020 թվականի Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրը: