Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ հանդիպմանը

Պաշտոնական
9482_hq

Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: