Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն քննարկում է Վերահսկիչ պալատի՝ 2018թ. տարեկան ծրագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-2

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել Վերահսկիչ պալատի՝ 2018թ. տարեկան ծրագիրը: Այն ներկայացրեց պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշեց, որ եկող տարվա ապրիլից Վերահսկիչ պալատը, ըստ նոր Սահմանադրության, դառնալու է Հաշվեքննիչ պալատ. «ԱԺ վերջին անգամ է ներկայացվում մեր ծրագիրը, քանի որ եկող տարվանից մենք ինքներս ենք քննարկելու ու հաստատելու հաշվեքննության թեմաները: Ծրագիրը կազմելիս հաշվելի ենք առել ԵՏՄ պահանջները: Ծրագիրը կազմելիս հաշվի ենք առել նաեւ ԵՄ պահանջները: Քանի որ վերահսկողությունից անցում ենք կատարելու հաշվեքննությանը, ապա դա շատ բարդ ու ծախսատար աշխատանք է: Հուսով եմ, որ մենք ձեզ հետ միասին կկարողանանք սահուն կերպով ապահովել այդ անցումը»: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ ի՞նչ տեսակի հաշվեքննություն է պալատը դիտարկում, քանի որ տարբեր տեսակի հաշվեքննություն կա: Ի պատասխան Լեւոն Յոլյանը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ բան չեն պլանավորել. «Դա արդեն կորոշենք ապրիլի 9-ին՝ օրենքի պահանջներին համապատասխան: Մինչ այդ գործելու ենք գործող օրենքով ու հիմա այդ մասին խոսելը վաղ է»: