Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանին չհաջողվեց հաղթել ուզբեկստանցի գրոսմայստերին

Սպորտ
a1melkumyan-7.12.-1

Լոնդոնում շարունակվող Chess Classic FIDE Open շախմատային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:   Մրցաշարային աղյուսակը գլխավորող մեր շախմատիստ Հրանտ Մելքումյանը, որը հինգ անընդմեջ հաղթանակ էր տարել մեկնարկում, այս անգամ սեւերով ոչ-ոքի խաղաց իր հետ համաքայլ ընթացող Ժախոնգիր Վախիդովի հետ: Նա, ուզբեկստանցի գրոսմայստերն ու Ջոնաթան Հոուկինսը, վաստակել են 5,5-ական միավոր եւ բաժանում են 1-3-րդ տեղերը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի հենց անգլիացի գրոսմայստերի հետ:   Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, չկարողացավ շարունակել հաղթարշավը եւ ընթացիկ տուրում հաշտություն կնքեց գերմանացի գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի հետ: Նա վաստակել է 4,5 միավոր եւ առայժմ բաժանում է 15-31-րդ տեղերը: Այսօր Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կփորձի հաղթել հնդիկ միջազգային վարպետ Քրիշնային: