Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան - Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են

Պաշտոնական
champa

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի - Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ - տեղ մերկասառույց է: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի (35-40կմ) Ջուջևան - Նոյեմբերյան հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն