Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1aronyan-6.12.

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ անգամ ոչ-ոքի խաղաց Լոնդոնում ընթացող Chess Classic խոշոր մրցաշարում:   Այսօր կայացած 5-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որի հետ հանդիպել էր աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում: Պարտիան անցավ բավականին հետաքրքիր պայքարում, սակայն 25-րդ քայլին կողմերը կրկնեցին դիրքը եւ հաշտություն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ շարունակում է պայքարել առաջին տեղի համար:   Հաջորդ՝ 6-րդ տուրը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Այդ օրը մեր շախմատիստը սեւերով կմրցի ամերկկացի Ուեսլի Սոյի հետ: